Թուրքիայի «Գազի» համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը 2015-ը համարելով հայերի իրականացրած բռնությունների 100-ամյակ, այդ թեմայով պլակատների միջազգային մրցույթ է հայտարարել: Համալսարանը կոչ-հրավերով դիմել է ամբողջ աշխարհի արվեստի գործիչներին:
Ըստ «Ռադիքալ»-ի` մրցույթը կրում է հետևյալ խորագիրը` «Անատոլիայից մինչև Կովկաս հայկական վայրագությունների մասին պլակատների մրցույթ»: Հրավերի բուն տեքստում թուրքերի հասեցին շռայլվում են հումանիզմի ու հանդուրժողականության խոսքեր, իսկ հայերին վերագրվում են անհավատարմության հրեշավոր արարքներ: Մանրամասները` ermenihaber.am կայքում: